.jpg)
Ք.Էշթոն. Իրանի նոր ղեկավարության հետ կգտնենք միջուկային խնդրի լուծում
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Իրանում կայացած ընտրությունների կապակցությամբ հայտարարություն է տարածել:
Հայտարարության մեջ ասվում է, որ Իրանի ժողովուրդը հունիսի 14-ին ընտրեց նոր նախագահ: Հայտարարված արդյունքների համաձայն` Իրանի ժողովուրդը որոշել է վստահել Հասան Ռոհանիին՝ Իրանը հաջորդ 4 տարիներին կառավարելու համար:
«Ես պարոն Ռոհանիին հաջողություն եմ մաղթում` նոր կառավարության կազմման և իր նոր պարտականությունների ստանձնման գործում: Ես համոզված եմ, որ Իրանի նոր ղեկավարության հետ կկարողանանք գտնել Իրանի միջուկային խնդրի լուծման դիվանագիտական լուծումը»,-ասվում է Ք.Էշթոնի հայտարարության մեջ: