Քիմ Քարդաշյանը մայր է դարձել
16/06/2013 00:15

Քիմ Քարդաշյանը մայր է դարձել

Ժամեր առաջ ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը ծննդաբերել է: Այս մասին հայտնում է Daily mail-ը` նշելով, որ ծննդաբերությունը տեղի է ունեցել նախապես նշանակված ժամկետից մեկ ամիս շուտ:

Հայազգի աստղը Բևերլի Հիլսի հիվանդանոց է տեղափոխվել առավոտյան: Նշվում է, որ այս նույն հիվանդանոցում են իրենց փոքրիկներին լույս աշխարհ բերել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Բրիթնի Սփիրզը, Վիկտորիա Բեքհեմը և Ջեսիկա Սիմսոնը:

Հիվանդանոց տեղափոխվելուց ժամեր անց Քիմը ծննդաբերել է իր առաջնեկին: Ողջ ընթացքում նրա կողքին են եղել երեխայի հայրը` ռեփեր Քենյա Վեսթը, և Քիմի մայրը:

Նշվում է, որ նորաթուխ մայրիկն ու փոքրիկն իրենց լավ են զգում, չնայած, որ աղջնակը ծնվել է ժամկետից շուտ:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի ծննդաբերության օրը նշանակված էր հուլիսի 11-ին: Նույն այդ օրը, ըստ բժիշկների, լույս աշխարհ կգա նաև Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի և արքայազն Վիլյամի առաջնեկը:
 

Քիմ Քարդաշյանը մայր է դարձել