Ռուսաստանը թույլ չի տա Սիրիայի վրա անթռիչք գոտու ստեղծումը
17/06/2013 19:31

Ռուսաստանը թույլ չի տա Սիրիայի վրա անթռիչք գոտու ստեղծումը

Ռուսաստանը թույլ չի տա, որպեսզի Սիրիայի վրա անթռիչք գոտի ստեղծվի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալքեսանդր Լուկաշևիչը:

«Անթռիչք գոտի ստեղծելու հարցում մենք ունենք շատ հստակ և սկզբունքային դիրքորոշում: Անթռիչք գոտու և զանազան հումանիտար միջանցքների շուրջ այդ բոլոր հնարքներն ուղղակի ապացուցում են այն, որ չեն հարգվում միջազգային իրավունքը: Այն, թե ինչպես է մտցվում այդ գոտին, և այն, թե ինչպես են իրականացվում նման որոշումները, մենք կոնկրետ տեսել ենք Լիբիայի օրինակով: Մենք չենք ցանկանում սիրիական հակամարտությունում նման կրկնություն: Մենք սկբունքերորեն թույլ չենք տա նման սցենար»,- մեջբերում է Լուկաշևիչին itar-tass:

Դիվանագետի խոսքով՝ վստահեցումներն այն մասին, որ Հորդանանում գոյություն ունեցող համալիրները և նախապատրաստական աշխատանքները, որոնք այժմ այնտեղ իրականացնում են իրենց ամերիկացի գործընկերները, միջազգային իրավունքի խախտում է: «Մենք մնում ենք այդ դիրքորոշմանը և հավատարիմ ենք մնալու»,- ընդգծել է Լուկաշևիչը՝ ավելացնելով, որ Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելը վտանգավոր է, քանի որ կարող է նպաստի բռնություն թեժացմանը:

 

Ռուսաստանը թույլ չի տա Սիրիայի վրա անթռիչք գոտու ստեղծումը