Անդրես Ինյեստա. «Գիտեինք, որ ուրուգվայցիներն ագրեսիվ են մոտենալու խաղին»
17/06/2013 20:19

Անդրես Ինյեստա. «Գիտեինք, որ ուրուգվայցիներն ագրեսիվ են մոտենալու խաղին»

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է Ուրուգվայի ընտրանու նկատմամբ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության առաջին խաղում 2:1 հաշվով տոնած հաղթանակի մասին:

«Մենք գիտեինք, որ ուրուգվայցիներն ագրեսիվ են մոտենալու այս խաղին և մեզ գնդակով երկար մտածելու հնարավորություն չեն տա: Ուզում էինք նաև 3-րդ գոլը խփել, սակայն չստացվեց:

Իսպանիայի հավաքականը շարժվում է ճիշտ ուղղությամբ, սակայն խմբում դեռ երկու խաղ ունենք»,- ասել է Ինյեստան:

Անդրես Ինյեստա. «Գիտեինք, որ ուրուգվայցիներն ագրեսիվ են մոտենալու խաղին»