Արծրուն Հովհաննիսյան. Յուրի Խաչատուրովի որդին զինծառայողների չի ծեծել
17/06/2013 11:10

Արծրուն Հովհաննիսյան. Յուրի Խաչատուրովի որդին զինծառայողների չի ծեծել

«Այն տեղեկատվությունը, թե Յուրի Խաչատուրովի որդին զինծառայողների է ծեծել էժանագիտ սուտ է և այդպիսի բան չկա: Գլխավոր շտաբի պետի որդին այդ զորամասում է եղել 10 օր առաջ»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանը ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե ՀՀ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի որդին ալկոհոլի ազդեցության տակ Դիլիջանի հրետանային զորամասի 4 զինծառայողների է ծեծի ենթարկել, ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ թե այդ տեղեկատվություն տարածողը թող գոնե մեկ զինծառայողի անուն տա, եթե տիրապետում է այդ տեղակատվությանը:

«Յուրի Խաչատուրովի որդու մասին տարածված այդ լուրը ապատեղեկատվության է»,-նշեց Ա. Հովհաննիսյանը:
 

Արծրուն Հովհաննիսյան. Յուրի Խաչատուրովի որդին զինծառայողների չի ծեծել