.jpg)
20-րդ դարի սկզբին լողազգեստի համար կանանց ձերբակալում էին
Առաջին լողազգեստը հիշեցնում էր վերնաշապիկ ու կիսավարտիք՝ իրար կարած: Նույնիսկ 20-ական թվականներին ամերիկյան ոստիկանության պարտականությունների մեջ էր մտնում չափել լողափերում կանանց լողազգեստի երկարությունն ու ընդունված չափերին չհամապատասխանելու դեպքում՝ տուգանել:
Ժամանակակից լողազգեստների նախատիպերը հայտնվել են 1930-ական թվականներին: Սակայն իսկական հեղաշրջում տեղի ունեցավ 1946 թվականի հուլիսին, երբ լույս աշխարհ եկավ բիկինին: Սկզբում մոդելյեր Ժակ Հայմը՝ Կաննից, առաջարկեց նեղ կրծկալից և չափազանց կարճ լողավարտիքից բաղկացած կոստյում, որը փոքր աչփսերի պատճառով երբեմն կոչվում է «ատոմ»:
Շուտով ֆրանսիացի ինժեներ Լուի Ռեյարը ներկայացրեց առաջին մինի-լողազգեստը, որը կոչվեց Բիկինի. որը փոքրիկ կղզի է Խաղաղ օվկիանոսում և սկզբնապես ոչ մի ընդհանուր բան չուներ հագուստի հետ: Պարզապես նույն այդ օրերին Բիկինի կղզում ամերիկացիները փորձարկում էին միջուկային զենքը, և ոմանք գտան, որ լողազգեստի թողած տպավորությունը քիչ բանով է զիջում ատոմային զենքի պայթյունին:
Ֆրանսիայում ոստիկանությունը լողափերին ձերբակալում էր բիկինի հագած բոլոր կանանց: Նյու Յորքում կատակում էին. բիկինին կպատմի կնոջ մասին ամեն ինչ, բացի նրա մոր օրիորդական ազգանունից:
Սակայն, երբ Ռոժե Վադիմի «Եվ Աստված արարեց կնոջը» ֆիլմում նման հագուստով հայտնվեց Բրիջիտ Բարդոն, բիկինիին ստացավ կյանքի կոչվելու լիարժեք իրավունք: