Մեղադրանք է առաջադրվել ԱԻՆ հրշեջ-փրկարարական վարչության վարորդին
17/06/2013 19:40

Մեղադրանք է առաջադրվել ԱԻՆ հրշեջ-փրկարարական վարչության վարորդին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով 2013թ. հունիսի 12-ին կալանավորվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական վարչության թիվ 10 ջոկատի վարորդ Ս.Օհանյանը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի, այն է` ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ մամլո ծառայությունից:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` փրկարար ծառայության վարորդը, 2013թ. մայիսի 14-ին ոչ սթափ վիճակում վարելով իրեն ամրակցված ՀՀ ԱԻՆ ծառայողական «Իսուզու» մակնիշի, 339 VV 01 պետհամարանիշի ավտոմեքենան, թույլ է տվել ճանապարհային երթևակության կանոնների խախտում, ինչի արդյունքում դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել Ռոբերտ Աբրահամյանի վարած «Ֆիատ» մակնիշի, 03 ԼՏ 096 պետհամարանիշի ու Արթուր Մանուկյանի վարած «Օպել» մակնիշի, 34 PՍ 631 պետհամարանիշի ավտոմեքենաներին: Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Ռ.Աբրահամյանը նույն օրը հիվանդանոցում մահացել է:

Դատարանի որոշմամբ Ս. Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեղադրանք է առաջադրվել ԱԻՆ հրշեջ-փրկարարական վարչության վարորդին