Սևանում երիտասարդ է ջրահեղձվել
17/06/2013 15:51

Սևանում երիտասարդ է ջրահեղձվել

Այսօր՝ ժամը 14.00-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանի «Ջրահարս» լողափում մարդ է ջրահեղձվել: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 14.21-ին փրկարարները ջրից դուրս են բերել անձը չպարզված երիտասարդի դին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Սևանում երիտասարդ է ջրահեղձվել