.jpg)
Կոենտրաուն մտածում է «Ռեալից» հեռանալու մասին
Պորտուգալացի ֆուտբոլիստ Ֆաբիու Կոենտրաուն այս ամռանը կհեռանա «Սանտյագո Բեռնաբեուից»: Դրանում վստահ են պիրենեյան մեծ թվով ԶԼՄ-ներ: Նման լուրերն ակտիվորեն սկսել են տարածվել նաև հերթական նորությունից հետո` կապված նրա ապագայի հետ:
Մամուլի ներկայացուցիչներից մեկի հետ զրույցում Կոենտրաուին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ ֆուտբոլիստը դիմել է իր գործակալին` խնդրանքով, որպեսզի վերջինս «Ռեալի» ղեկավարությանը համոզի իրեն բաց թողնել կամ վաճառել «Բենֆիկային»: Ի դեպ, պորտուգալական այս ակումբն է եզրային պաշտպանի տրանսֆերը 2011 թ. ամռանը վաճառել մադրիդյան ակումբին: Այն ժամանակ «Բենֆիկան» վաստակեց 30 մլն եվրո:
Նշենք, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև ֆրանսիական «Մոնակոն» ու անգլիական Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներ: