.jpg)
Վրացի «օրենքով գող» Դավիդ Խիզանիշվիլին դատապարտվել է 6 տարով
Թբիլիսիի քաղաքային դատարանը դատապարտել է վրացի «օրենքով գող» Դավիդ Խիզանիշվիլիին 6 տարի 9 ամիս ազատազրկման:
Դատարանն ավարտել է քննությունը՝ կապված Խիզանիշվուլու «օրենքով գողերի» հանրությանը պատկանելու, զենքի և զինամթերքի անօրինական գնման և պահպանման, ինչպես նաև՝ խոշոր չափերի թմրանյութերի պահպանման հետ կապված:
2012 թ.-ին Դավիդը «օրենքով գող» էր կարգվել Վրաստանի սահմաններից դուրս գտնվող քրեական հեղինակությունների կողմից:
Դրանից հետո, Խիզանիշվիլին սկսել է վերահսկողություն հաստատել մարդկանց որոշակի խմբերի նկատմամբ և հարցեր լուծել «գողական հասկացողություններով»: