Ամերիկյան հատուկ ծառայությունները փորձել են գաղտնալսել Մեդվեդևի հեռախոսը
17/06/2013 15:06

Ամերիկյան հատուկ ծառայությունները փորձել են գաղտնալսել Մեդվեդևի հեռախոսը

Ամերիկյան հատուկ ծառայությունների Մեծ Բրիտանիայում տեղակայված աշխատակիցները փորձել են լսել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսային խոսակցությունները: Դեպքը տեղի է ունեցել 2009թ.-ին, երբ Մեդվեդևը Լոնդոնում մասնակցում էր G20-ի գագաթաժողովին: Այս մասին գրում է The Guardian-ը:

Այս տեղեկատվությունը լրագրողներին տրամադրել է հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:

Ընդ որում, այս աղմուկը բարձրացել է Վլադիմիր Պուտինի ու Բարաք Օբամայի հանդիպմանն ընդառաջ, որը նախատեսված է G8 գագաթաժողովի շրջանակներում:

Գագաթաժողովն այս անգամ անցնելու է Հյուսիսային Իռլանդիայում, ուր Պուտինը մեկնել է այսօր առավոտյան:

Նշենք, որ տեղեկատվությունը տարածած Էդվարդ Սնոուդենը այս պահին փախուստի մեջ է: Ամերիկյան հատուկ ծառայություններից նա հեռացել է, քանի որ մեղադրվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ:
 

Ամերիկյան հատուկ ծառայությունները փորձել են գաղտնալսել Մեդվեդևի հեռախոսը