«Նաիրիտում» հրդեհ է բռնկվել
17/06/2013 20:33

«Նաիրիտում» հրդեհ է բռնկվել

Այսօր, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 70 հասցեում՝ «Նաիրիտ» ՓԲԸ-ի մոտակայքում, ծուխ է նկատվում:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ,  դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Նաիրիտ» ՓԲԸ-ի տարածքում` թիվ 1/24 արտադրամասի մոտակա ուսումնական աշտարակում:

Հրդեհը մարվել է ժամը 16.14-ին: Այրվել են 100 կգ ռետինե թափոններ:

«Նաիրիտում» հրդեհ է բռնկվել