«ՀԱՄԱՍ»-ը «Հոզբոլլահին» Սիրիայից հեռանալու կոչ է արել
17/06/2013 20:14

«ՀԱՄԱՍ»-ը «Հոզբոլլահին» Սիրիայից հեռանալու կոչ է արել

Պաղեստինյան իսլամիստական «ՀԱՄԱՍ» շարժումը լիբանանյան «Հոզբոլլահ» խմբավորմանը կոչ է արել իր զինյալներին դուրս բերել Սիրիայից և կենտրոնանալ Իսրայելի դեմ պայքարի վրա: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Մենք կոչ ենք անում «Հեզբոլլահին» իր ուժերը դուրս բերել Սիրիայից և զենքն ուղղել սիոնիստ թշնամու դեմ»,- իր ֆեսյբուքյան էջում գրել է «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդ Մուսա Աբու Մարզուկը՝ ավելացնելով, որ «Հեզբոլլահ» շարժման ներխուժումը Սիրիա, որտեղ նրանք կռվում են սուննի ապստամբների դեմ, վերաճում է կրոնական հակամարտության:

Նշենք, որ «ՀԱՄԱՍ» շարժման ռազմական թևը, որը նախկինում աջակցում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և իր գրասենյակն ուներ Դամասկոսում, Սիրիայից հեռացել էր 2012 թվականին՝ քաղաքացիական պատերազմը սկսվելուց հետո: Շարժման առաջնորդներն այժմ հաստատվել են Եգիպտոսում և Կատարում ու աջակցում են Ասադի հակառակորդներին:

«ՀԱՄԱՍ» շարժումը հիմնադրվել է 1987-ին: 2007-ից այն իշխում է Գազայի հատվածում: ԱՄՆ-ը, Իսրայելը և մի քանի երկիր շարժումը դասել են ահաբեկչական խմբավորումներին թվին: 

«ՀԱՄԱՍ»-ը «Հոզբոլլահին» Սիրիայից հեռանալու կոչ է արել