Քեյթ Միդլթոնը կծննդաբերի հիպնոզի ազդեցությամբ
17/06/2013 21:30

Քեյթ Միդլթոնը կծննդաբերի հիպնոզի ազդեցությամբ

Թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտարարել են, որ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը մտահոգ է սպասվող ծննդաբերությամբ: Միդլթոնը մի քանի տարբերակ է դիտարկում: Վերջին շրջանում հակված է հիպնոզով ծննդաբերելուն:

Հղի Քեյթի համար կարևոր է, որ երեխան ծնվի բնական ճանապարհով, միևնույն ժամանակ՝ անցավ: Մասնագետները պնդում են, որ ծննդաբերության ընթացքում սուր ցավերի հիմնական պատճառները վախն ու անհանգստությունն են:

Հիպնոզը, որի ժամանակ նաև շնչառական վարժություններ են կատարվում, կարող է թեթևացնել ծննդաբերության ընթացքը:

Քեյթ Միդլթոնը կծննդաբերի հիպնոզի ազդեցությամբ