.jpg)
«Թուրքիայի վարչապետ Էրդողանը սիրում է ճնշումներ գործադրելու խաղը»
«The New York Times» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի` ցուցարարների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքին ու «Էրդողանի կտրուկ դիրքորոշման մեջ մեծ ռիսկեր կան» վերնագրով հոդված տպագրել:
«Թուրքիայի վարչապետ Էրդողանը, կարծես, սիրում է ճնշումներ գործադրելու խաղը: Շաբաթների ընթացքում Էրդողանը ոստիկանությանն` արցուբքաբեր գազով և ջրցան թնդանոթներով ուղարկեց Ստամբուլի այգի`ցուցարարներին մաքրելու համար:
Մեկ շաբաթ առաջ նա սպառնացել էր «խեղդել» ենթադրյալ «բարձր տոկոսներ լոբբինգ» հրահրողներին, ովքեր ցանկանում են խեղդել Թուրքիայի տնտեսությունը: Պարոն Էրդողանի կոշտ գործողություններն ընդդեմ ցուցարարների և կոշտ բառերը ներդրողների վերաբերյալ կարող են հանգեցնել նրան, որ տնտեսական «հրդեհ բռնկվի»:
Երկիրը կախված է օտարերկրյա ներդրողների ֆինանսավորումներից: Եթե նրանք, ի պատասխան աճող անկարգությունների, իրենց «պոչը քաշեն», ապա տոկոսադրույքներն իսկապես կբարձրանան:
Թուրքիայի տնտեսությունն այնքան էլ լավ վիճակում չէ, որքան որ թվում է: Անցյալ տարի տնտեսությունը զարգացել է 2.6 տոկոսով, սակայն նախանցյալ տարի 8.5 տոկոսով և Կենտրոնական բանկը ստիպված է եղել բարձրացնել տոկոսադրույքները, քանի որ անցյալ տարի գնաճը կազմել է 8.9 տոկոս:
Ցուցարարների դեմ կիրառվող ճնշումները կարող են խարխլել Թուրքիայի` ԵՄ անդամակցության հնարավորությունները: Անցյալ շաբաթ, Գերմանիան առաջարկեց հետաձգել բանակցությունների հաջորդ փուլը:
Զբոսաշրջիկները կզգուշանան Թուրքիա այցելություն կատարելուց, իսկ սպառողներն էլ ավելի զգուշավոր կլինեն:
Ցուցարարներին «խեղդելու» փոխարեն, Թուրքիայի վարչապետը պետք է փորձի իրական խաղաղության հասնել նրանց հետ»: