.jpg)
Հարբած բրիտանացին ողջ է մնացել՝ ընկնելով 15-րդ հարկից
Նոր Զելանդիայում հարբած բրիտանացին ընկնել է 15-րդ հարկից և ստացել է թեթև վնասվածքներ:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ 20-ամյա երիտասարդը, վերադառնալով երեկույթից, չի կարողացել մտնել 14-րդ հարկում գտնվող իր բնակարան և խնդրել է 15-րդ հարկում բնակվող իր հարևանուհուն թույլատրել նրա բնակարանից իջնել իր բնակարանի պատշգամբ:
Փորձելով իրականացնել այդ գործողությունը՝ նա վայր է ընկել ներքևում տեղակայված երկհարկանի շինության կտուրին:
Նշվում է, որ չնայած մի քանի կոտրվածքների՝ բրիտանացին ողջ է մնացել և նույնիսկ կատակներ արել կատարվածի կապակցությամբ: