.jpg)
Բարաք Օբաման ստիպել է Վլադիմիր Պուտինին լողալ սառը լճում
G8 գագաթաժողովի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված կլինի լողալ իռլանդական Լոխ Էռնե սառը լճում: Պատճառն այն է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լողավազանով մարզասրահում նախապես տեղ էր պատվիրել իր համար ու հրաժարվել այն զիջել ՌԴ նախագահին: Այս մասին գրում է The Time-ը:
Այնուամենայնիվ, ինչպես գրում է պարբերականը, պատահարը վեճի առիթ չի դարձել, քանի որ Պուտինին դուր է եկել լճի սառը ջուրը:
Դեպքը, սակայն, գրավել է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը: Օրինակ բրիտանական The Sun-ը գրել է, որ գագաթաժողովին ընդառաջ Պուտինը սառը պատերազմում պարտվել է Օբամային:
Նշենք, որ G8-ն այս տարի անցնում է հունիսի 17-ից 18-ը` Հյուսիսային Իռլանդիայում: