.jpg)
ՎՊ զեկույցը վերաբերում է շինոլորտին, ոչ` քաղաքաշինության նախարարությանը
Վերասկիչ պալատի տարեկան հաշվետվության զեկույցը, պատգամավորների հնչեցրած հարցերի գերակշիռ մասը վերաբերում էին շինարարության ոլորտին, և ոչ թե` քաղաքաշինության նախարարությանը: Մինչդեռ նախորդ նիստի ելույթների տպավորությունն այնպիսին էր, թե արձանագրված խախտումներն ամբողջությամբ վերաբերում են քաղաքաշինության նախարարությանը: Այս մասին ԱԺ ամբիոնից արտահերթ ելույթի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը:
Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներն ու բացթողումները, նախարարի պարզաբանմամբ, վերաբերում են պետական միջոցներով նախարարությունների և գերատեսչությունների պատվիրատվությամբ իրականցրած շինարարական աշխատանքներին:
«Սա մեզ չի ազատում պատասխանատվությունից: Քաղաքաշինության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ իրականացվում են կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որոնց նախնական արդյունքներն արդեն ակնհայտ են և նպատակաուղղված են հիմնախնդիրների լուծմանը: Խախտումներ, որոնք քաղաքաշինության նախարարությունը արձանագրել էր իր իրավասությունների շրջանակներում իրականացրած պետական վերահսկողության ընթացքում, և որոնց մի մասը իր արտացոլումը գտավ ՎՊ հաշվետվությունում»,- ասաց նախարարը:
Տարբեր ոլորտներում առկա խախտումները, Ս. Թադևոսյանի խոսքով, բնորոշ են առհասարակ շինարարության ոլորտին՝ անկախ այն հանգմանքից, թե ճյուղային որ գերատեսչությունն է իրականացնում:
«Անվերջ խոսվում է ատկատների մասին, որպես գոյություն ունեցող հիմախնդիրների հիմք, այնինչ սա ընդամենը մակերեսն է: Թեպետ, չեմ կասկածում ՎՊ մասնագետների պրոֆեսիոնալ կարողություններին, սակայն պետք է փաստեմ, որ հաշվետվությունում խորքային վերլուծություններ և եզրահանգումներ չկան շինարարության ոլորտում առկա խախտումները ծնող հանգամանքների մասին»,- ասաց նախարարը:
Եզրափակելով խոսքը՝ նախարարը ողջունեց շինարարության ոլորտի նկատմամբ ՎՊ-ի ցուցաբերած հետևողական ուշադրությունը, սակայն նկատեց, որ ներկայացրելով խախտումները՝ ՎՊ-ն նունիսկ չի նշել Կառավարության հիմնավորումները՝ խախտումների առաջացման նախապայմանների մասին, որոնց մեջ քիչ չէ օրենսդրության բացին վերաբերվող մասը: