Ս. Շաքարյանց. Իրանն իր արտաքին քաղաքականությունը չի փոխի
17/06/2013 15:20

Ս. Շաքարյանց. Իրանն իր արտաքին քաղաքականությունը չի փոխի

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի օրոք երկրի արտաքին քաղաքականության մեջ զգալի փոփոխություններ չեն լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը.

«Նախնական հաշվարկներով Իրանի նոր նախագահը Հասան Ռոուհանին է: Նոր նախագահն իր ելույթներում միգուցե խուսափի կոշտ արտահայտություններից, սակայն նրա գործելաոճում կոշտություն անպայման կնկատվի»,- ասաց քաղաքագետն ու ավելացրեց, որ այս ընթացքում Իրանը չի հրաժարվի իր միջուկային ծրագրից ու չի փոխի դիրքորոշումը Սիրիայի ու Թուրքիայի հարցում.

«Միգուցե նկատվի Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացում: Ինչն էլ կարող է Ռուսաստան-Իրան-Հայաստան նոր ռազմավարական առանցքի ձևավորման համար հզոր նախադրյալ լինել»,- ասաց Սերգեյ Շաքարյանցը:

Հիշեցնենք, որ Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են հունիսի 14-ին: Նախագահի պաշտոնի համար պայքարում էին 7 թեկնածու:

Ս. Շաքարյանց. Իրանն իր արտաքին քաղաքականությունը չի փոխի