The Beautified Project-ը բարեգործական համերգ կտա
17/06/2013 17:05

The Beautified Project-ը բարեգործական համերգ կտա

Հունիսի 28-ին, Երևանի պետական տիկնիկային թատրոնում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ կկայանա  «The Beautified Project» խմբի բարեգործական համերգը: Այս մասին տեղեկանում ենք Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջից: Համերգը բարեգործական է և դրա ողջ հասույթը կփոխանցվի Գյումրու Լորդ Բայրոնի անվան դպրոցին: 

Նշենք, որ նախատեսվող ակուստիկ համերգին կերգեն նաև «Հայսուպերսթար», «The Voice of Armenia» և «X Factor» նախագծի մասնակիցները: 

The Beautified Project-ը բարեգործական համերգ կտա