Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին
17/06/2013 14:24

Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիին: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայությունից: 

Ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է.

«Մենք կարևորում ենք երկկողմ հարաբերությունների խորացումը բոլոր ոլորտներում: Ձեր այցը Հայաստան լրացուցիչ քայլ է երկու երկրների բարեկամական կապերի ամրապնդման գործում»:

Անդրադառնալով արդարադատության բնագավառում փոխգործակցությանը՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է Հայաստանում և Վրաստանում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ փորձի փոխանակումը և մի շարք դրույթների հստակեցումը:

Վրաստանի արդարադատության նախարարը ներկայացրել է այդ ուղղությամբ կատարվող գործընթացը, ինչպես նաև հարևան երկրում տարբեր ոլորտներում առկա վիճակը:

Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը Թեա Ցուլուկիանիին խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին:


 

Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին