.jpg)
Թուրքիայում չեն բացառում ցուցարարների դեմ բանակի օգտագործումը
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Արընչը հայտարարել է, որ Անկարան անհրաժեշտության դեպքում կարող է դիմել բանակի օգնությանը` հակակառավարական ցույցերը ցրելու համար:
Gazeta.ru-ի փոխանցնմամբ՝ Արընչը նշել է, որ ոստիկանությունը` անվտանգության ուժերի հետ համատեղ, արդեն իսկ իրականացնում են որոշակի աշխատանքներ, և եթե դրա կարիքը զգացվի՝ իրենք կդիմեն նաև ժանդարմերիայի օգնությանը:
Նշվում է, որ Թուրքիայում արդեն 2 շաբաթ է՝ չեն դադարում հակակառավարական ցույցերը: