Մեկ տարի՝ Վահեի սպանությունից հետո. Միայն ցավն է ավելացել
17/06/2013 20:25

Մեկ տարի՝ Վահեի սպանությունից հետո. Միայն ցավն է ավելացել

«Վահեի մահը ոչինչ չփոխեց այս երկրում, միայն ցավը ավելացավ»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահեի քույրը՝ Վերոնիկան: Նրա խոսքով՝ մեր երկրում անպատժելիության մթնոլորտը առկա է, թեև գործով դատավարություն է գնում, իսկ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է իր մանդատից:

«Իսկ մանդատը դնելով՝ Վահեի երեխաները նորից կտեսնե՞ն իրենց հորը: Մանդատը դնելով երկրում անպատժելիությունը վերացա՞վ»,- հարցնում է  նա:

Վերոնիկայի խոսքով՝ Վահե Ավետյանի մահվան գործով ընթացող դատավարությունից իրենք սպասելքիներ չունեն:

«Մենք ունենք շատ բանիմաց ու ազնիվ փաստաբաններ, որոնց վստահում ենք: Լավ իմանալով, որ մեր երկրում չկա արդարադատություն, հնարավոր է՝ դիմենք միջազգային դատարաններ»,- ասաց նա:

Վերոնիկա Ավետյանը հերքեց այն լուրերը, որ Վահեի ընտանիքի անդամները մտադիր են հեռանալ այս երկրից: «Երկրից հեռանալու լուրերը սուտ են: Վահեի երեխաները դեռ դպրոց չեն գնում, աղջիկն այս տարի կգնա դպրոց, իսկ տղան դեռ մանկապարտեզ է գնում»,- ասաց նա: 

Մեկ տարի՝ Վահեի սպանությունից հետո. Միայն ցավն է ավելացել