Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իտալիա
17/06/2013 12:17

Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իտալիա

Իտալիայի Հանրապետության պաշտպանության գլխավոր շտաբի պետ, ծովակալ Լուիջի Բինելի Մանտելիի հրավերով նախօրեին եռօրյա պաշտոնական այցով Իտալիա է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից: 

Այցի ընթացքում կայանալու են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հանդիպումները Իտալիայի Հանրապետության պաշտպանության գլխավոր շտաբի պետի և Իտալիայի զինված ուժերի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվելու են պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ գործողության կազմում, իտալական հրամանատարության ներքո հայ խաղաղապահների ներգրավմանն առնչվող հարցեր: 

Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իտալիա