.jpg)
Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Տարոն Մարգարյանին
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Այս մասին տեղեկանում ենք խմբակցության տարածած մամուլի հաղորդագրությունից: Նամակում մասնավորապես ասված է.
«Հարգելի պարոն Մարգարյան,
Խնդրում եմ տրամադրել գրավոր տեղեկություն այն մասին, թե քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող բոլոր ստորաբաժանումներին ընդհանուր առմամբ քանի ծառայողական ավտոմեքենա է տրամադրված, այդ մեքենաների մակնիշները և դրանց արժեքը (որքանո՞վ և ե՞րբ է քաղաքապետարանը դրանք ձեռք բերել), ինչպես նաև՝ թե տարեկան կտրվածքով որքան գումար է ծախսում քաղաքապետարանը դրանց տեխնիկական սպասարկման և վառելիքի համար:
Հարգանքներով՝
Անահիտ Բախշյան
Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հրաժարվել էր քաղաքապետարանի տրամադրած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենայից: