Անջելինա Ջոլին սեփական ֆիլմի համար դերասաններ է փնտրում
18/06/2013 22:09

Անջելինա Ջոլին սեփական ֆիլմի համար դերասաններ է փնտրում

Անջելինա Ջոլին որոշել է ռեժիսուրայով զբաղվել: Դերասանուհին այժմ զբաղված է սեփական ֆիլմով, որն անվանել է «Անխախտ»: Ջոլին այժմ դերասանների ընտրություն է կատարում:

Ֆիլմը մարզիկ Լուի Զամպերինի մասին է, ով 1936 թ. Օլիմպիադայի ամենաերիտասարդ մասնակիցն է եղել: Եթե չլիներ պատերազմը, ապա մարզիկն այժմ մեծ հաջողություների հասած կլիներ:

Հետաքրքիր է` վերջին 50 տարիների ընթացքում տարբեր ռեժիսորներ ցանկացել են էկրանավորել մարզիկի կյանքը: Հայտնի է, որ գլխավոր դերի հավակնորդներ են համարվում Դեյն Դե Հաան, Ալեքսանդր Դետչ Դրեյմոնը և Ջեկ Օ'Կոննելը:

Ֆիլմի նկարահանման աշխատանքները կմեկնարկեն 2013 աշնանը: 

Անջելինա Ջոլին սեփական ֆիլմի համար դերասաններ է փնտրում