.jpg)
Արագածոտնում կրկին կարկուտ է տեղացել
Նախօրեին` ժամը 18.46-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Բյուրական, Տեղեր, Անտառուտ և Օրգով գյուղերում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Գյուղերի տարածքները «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:
Կստեղծվի հանձնաժողով հասցված վնասի չափերը պարզելու և գնահատելու համար: