«Ժառանգության» անդամները հանդիպել են Արտակ Բուդաղյանի ընտանիքի անդամներին
18/06/2013 22:26

«Ժառանգության» անդամները հանդիպել են Արտակ Բուդաղյանի ընտանիքի անդամներին

«Ժառանգություն» կուսակցության անդամները` Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը ու Գագիկ Բաղդասարյանը այսօր Գորիսում այցելել են գնդապետ Արտակ Բուդաղյանի ընտանիքի անդամներին: Այս մասին Aysor.am-ին հայտնեց Ա. Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` իրենք ցավակցել են Բուդաղյանների ընտանիքին, շրջել քաղաքում և զրուցել մարդկանց հետ:

«Մարդիկ, իհարկե, դատապարտում են կատարվածը, և պահանջում են Սուրեն Խաչատրյանի համար այլ պատիժ, քան մարզպետի պաշտոնից ազատվելը: Քաղաքում նրա արարքների մասին բոլորը վաղուց տեղյակ են»,- ասաց նա:

Հարցին` լուրեր են շրջանառվում, որ իշխանական վերնախավը փորձում է հաշտեցնել Ա. Բուդաղյանի և Սուրիկ Խաչատրյանի ընտանիքներին, արդյոք նրանք նման առաքելությա՞մբ են գնացել Գորիս, Ա. Մարտիրոսյանը նշեց, որ բացարձակապես նման բան չկա:

Ա. Մարտիրոսյանի հավաստմամբ` նրանք չեն հանդիպել նաև Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցի հետ, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել:   

 

 

«Ժառանգության» անդամները հանդիպել են Արտակ Բուդաղյանի ընտանիքի անդամներին