.jpg)
Մատան կհայտնվի՞ «Բարսելոնում»
Հավանականություն կա, որ «Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան կվերադառնա հայրենիք` Իսպանիա: Ի դեպ, «Բարսելոնն» այդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվել է դեռ 2011 թ., երբ նա դեռ «Վալենսիայից» չէր տեղափոխվել Լոնդոն 28 մլն եվրոյով:
Այժմ «Չելսին» մարզում է Ժոզե Մոուրինյոն, և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանը զրկվել է «անձեռնմխելիության» կարգավիճակից ու կարող է փոխել թիմը:
«El Mundo Deportivo»-ն հաստատում է, որ «Բարսելոնի» ղեկավարությունը պատրաստ է գնել այդ ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն երկու պայման է առաջ քաշում: Առաջին` Մատան պիտի հասկանա, որ դեռ պետք է վաստակի հիմնական կազմում խաղալու իրավունքը, և այդ հարցում ոչ մի երաշխիք չի լինի: Երկրորդ` նման տեղափոխությունը հնարավոր կդառնա, եթե Տյագո Ալկանտարան ու Քրիստիան Տելյոն ամռանը հեռանան կատալոնյան թիմից: