.jpg)
«Չելսին» միանում է Կավանիի համար մղվող պայքարին
Ինչպես հաղորդում են իտալական ԶԼՄ-ները, շուտով «Չելսին» բանակցություններ կվարի «Նապոլիի» հետ` հարձակվող Էդինսոն Կավանիի տրանսֆերը գնելու համար: Հաղորդվում է, որ բանակցությունների առաջին փուլը նախատեսված է առաջիկա հինգշաբթի:
Հիշեցնենք, որ Կավանիի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին»: Ընդ որում` վերջինս հայտարարել է, որ պատրաստ է 55 մլն եվրո վճարել ուրուգվայցու տրանսֆերի համար:
Ավելացնենք, որ անցած մրցաշրջանում 26-ամյա Կավանին 29 գոլ է խփել Իտալիայի առաջնությունում և կատարել գոլային 4 փոխանցում: