«Մանչեսթեր Սիթին» երկու առաջարկ է ներկայացրել «Նապոլիին»
18/06/2013 20:18

«Մանչեսթեր Սիթին» երկու առաջարկ է ներկայացրել «Նապոլիին»

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է փորձեր կատարել` «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիի տրանսֆերը գնելու համար: «Քաղաքաբնակները» հույս ունեն առաջ անցնել մադրիդյան «Ռեալից» 26-ամյա ուրուգվայցու համար մղվող պայքարում:

Ինչպես հաղորդում են իտալական առաջատար ԶԼՄ-ները, անգլիացիները դիմել են «Նապոլիին» երկու տարբեր առաջարկով: Առաջինի դեպքում «Մանչեսթեր Սիթին», բացի 40 մլն եվրոյի փոխհատուցումից, իտալական ակումբին է առաջարկում նաև 27-ամյա բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի տրանսֆերը: «Քաղաքաբնակների» երկրորդ առաջարկը ենթադրում է Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուի գնումը 55 մլն եվրոյով: Այս մասին տեղեկացնում է «Mediaset»-ը:

Հիշեցնենք, որ, ըստ պայմանագրի, Կավանին «Նապոլիից» կարող է հեռանալ միայն 63 մլն եվրոյի փոխհատուցման դեպքում:

«Մանչեսթեր Սիթին» երկու առաջարկ է ներկայացրել «Նապոլիին»