Իշխանության վերնախավը փորձում է հաշտեցնել Բուդաղյաններին և Լիսկային
18/06/2013 10:00

Իշխանության վերնախավը փորձում է հաշտեցնել Բուդաղյաններին և Լիսկային

«Հայկական ժամանակի» փոխանցմամբ` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների ընթացքում հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված գնդապետ Արտակ Բուդաղյանին երեկ արդեն հայտնել են, որ եղբայրը`Ավետիք Բուդաղյանը սպանվել է:

Իրազեկ աղբյուրներից «ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ այս օրերին իշխանության վերնախավը փորձում է հաշտեցնել Բուդաղյաններին և Լիսկային: Նման հանձնարարական է ստացել նաև ՊՆ նախարար Ս. Օհանյանը: Բուդաղյանը, սակայն, միայն մի բան է ուզում `վրեժ: 

Իշխանության վերնախավը փորձում է հաշտեցնել Բուդաղյաններին և Լիսկային