Իրաքում շիական մզկիթում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 30 մարդ
18/06/2013 20:26

Իրաքում շիական մզկիթում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 30 մարդ

Բաղդադի հյուսիսային Ալ-Կահիրի շրջանում գտնվող շիական մզկիթում տեղի է ունեցել հզոր պայթյուն:

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, ևս 70-ը` վիրավորվել է:

Ահաբեկչությունը իրականացրել են 2 մահապարտ-ահաբեկիչներ, որոնցից մեկը իրեն պայթեցրել է մուտքի մոտ, իսկ մյուսը` մզկիթի ներսում:

Նշվում է, որ այս տարվա սկզբից Իրաքում սունիների և շիաների միջև փոխհրաձգության և ահաբեկչությունների հետևանքով զոհվել է մոտ 2.000 մարդ:

 

Իրաքում շիական մզկիթում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 30 մարդ