.jpg)
Կասանոն կտեղափոխվի «Ջենոա»
Միլանի «Ինտերի» և Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Անտոնիո Կասանոն կտեղափոխվի «Ջենոա»: Իտալական ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատտին հարձակվողին նոր մրցաշրջանում չի տեսնում իր թիմի կազմում:
Քանի որ սկանդալային ֆուտբոլիստի ծառայություններով եվրոպական լուրջ ակումբների մեծամասնությունը հետաքրքրված չէ, Մորատտին որոշել է նրան «հանձնել» «Ջենոային», որը պատրաստ է բավարարել Կասանոյի ֆինանսական ախորժակը: Ֆուտբոլիստը, իր հերթին, խաղային պրակտիկա կստանա Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014 թ. առաջնությունից առաջ: