.jpg)
Փոխնախարար. «Սպայկան» պատրաստ է մթերել ողջ բերքը
«Սպայկա» ընկերությունը գյուղացիներին առաջարկել է գնել ծիրանը` կիլոգրամը 500 դրամով: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նրա խոսքով` գյուղացիների բողոքը արթնացրել է այն, որ ինչ-որ անհատ բեռնափոխադրում իրականացնողներ ծիրանի 10-12 կգ-անոց արկղի դիմաց 4000 դրամ են առաջարկել վճարել:
«Սպայկան» պատրաստ է մթերել ողջ բերքը, սակայն գյուղացիները իրենք պետք է որոշեն, ում են ուզում վաճառել»,-ասաց Ռ. Մակարյանը:
Հիշեցնենք, որ այսօր Արարատի մարզում մի խումբ գյուղացիներ բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք փակել են ճանապարհը:
Այգեպատի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը Aysor.am-ի թղթակցին հայտնեց, որ իրենց գյուղից չկան ցույցին մասնակցող մարդիկ, սակայն մի քանի փոխմարզպետեր հանդիպել են գյուղացիներին և խոստացել լուծել խնդիրը:
«Փոխմարզպետերը համաձայնության են եկել, գնացել գյուղերը: «Սպայկան» խոստացել է, որ եթե համաձայնության չգանք, կգնի ծիրանի արկղը 5000 դրամով: Հիմա եկել ենք, որ բարձրանանք դաշտերը»,-ասաց նա, նշելով, որ գյուղացիների բողոքը արդարացի է, եթե փորձում են էժան գնով գնել ծիրանը:
Մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ հիմա գնում է Արարատի մարզ, իր հետ է նաև «Սպայկայի» ներկայացուցիչը, իսկ մանրամասներ կարող է հայտնել գյուղացիներին հանդիպելուց հետո:
Նախորդող հրապարակում` Փոխնախարարը գնում է Արարատ. «Սպայկան» խոստացել է 5000 դրամով գնել ծիրանը