Վերսկսվել են Շատին գյուղի 80-ամյա բնակչի որոնողական աշխատանքները
18/06/2013 22:15

Վերսկսվել են Շատին գյուղի 80-ամյա բնակչի որոնողական աշխատանքները

Այսօր առավոտյան ժամը 09.30-ին վերսկսվել են 1933 թ. ծնված Թամամ Արմենակյանի որոնողական աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, ժամը 19.58-ին ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղում 80-ամյա Թ. Արմենակյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել:

Հրշեջ-փրկարարները տեղի բնակիչների և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են որոնողական աշխատանքներ Շատին գյուղի սկզբնամասում՝ Եղեգիս գետի մոտ:
 

Վերսկսվել են Շատին գյուղի 80-ամյա բնակչի որոնողական աշխատանքները