.jpg)
Ինչի՞ համար է Սևանի հանձնաժողովը, խորհուրդների՞
Վերջին 7 տարիներին Սևանա լիճ է բաց թողնվել 1,8 մլն մանրաձուկ` 425 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սևանի հիմնահարցերի հանձաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Օմեգա և Լադոգա լճերից նախատեսվում է ներկրել սիգի մանրաձուկ` պաշարների համալրման համար, իսկ թե որքան գումար դա կսնտի բյուջեի վրա, դեռևս անհայտ է:
Նշենք, որ իշխան ձուկը` իր ենթատեսակներով, համարվում է էնդեմիկ տեսակ, այն դեպքում, երբ սիգը ներկրվել է Ռուսաստանից:
Սևանի կենսաբազմազանությունը համալրելու ճանապարհին, ըստ բանախոսի, կա երեք խնդիր` Սևան թափվող գետերի վրա կառուցված 8 ՀԷԿ-երը, գետերի մաքրությունը և հուների կարգավորումը, ձկնագողությունը:
Գետերի և հուների խնդիրը հարցերի հարցն է, ձկանգողության մասով կարգավորումը գտնվում է Սևան ազգայինն պարկի իրավասության շրջանակներում, նաև կա համայնքների սոցիալական խնդիրները:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երի խնդրին, ապա Վ. Մովսիսյանը նշեց, որ այս պահին հինգ կառույցների ներկայացուցիչներ «նստած են» Սևանում և ուսումնասիրում են ՀԷԿ-երի ձկնանցարանների խնդիրը:
Aysor.am-ի այն հարցին, թե ավելի ճիշտ չէր լինի, որ 425 մլն դրամի իշխանի մանրաձուկ գնելու փոխարեն, ՀԷԿ-եր կառուցելու թույլտվություններ չտային, Վլադիմիր Մովսիսյանը պատասխանեց, որ «իրենք խորհրդակցական մարմին են, և Սևանի վերաբերյալ միայն առաջարկություններ են ներկայացնում ՀՀ Նախագահին»:
Ի գիտություն ընդունելով այն, որ Սևան թափվող գետերի վրա ՀԷԿ կառուցելու վերջին թույլտվությունը տրվել է 2012 թ.-ին, իսկ Սևանի Հանձնաժողովը գործում 2008 թ.-ի՝ ՀՀ Նախագահի հրամանագրով, հարց է առաջանում՝ Վլադիմիր Մովսիսյանը Սևան թափվող գետերի վրա ՀԷԿ-եր չկառուցելու առաջարկով ՀՀ Նախագահին չի՞ դիմել:
Նշենք, որ Սևան թափվող ՀԷԿ-երը չունենալով կամ չգործածելով ձկնուղիներրը, հնարավորություն չեն տալիս իշխանին վերարտադրվելու, քանի որ այս տեսակը ձվադրում է գետերի մաքուր ակունքներում, ոչ լճում:
Մասնագետները նշում են, որ իշխանը այնքան ժամանակ չի ինքնավերարտադրվի, քանի կարագվարոված չէ գետերի մաքրության և ՀԷԿ-երի խնդիրը. Այս պահին գետերը մաքուր չեն, իսկ ՀԷԿ-երը պակասելու փոխարեն ավելանում են. Սևան թափվող գետերի վրա ՓՀԷԿ-երի համար տրված է 13 թույլտվություն: