Ինչպես ունենալ գեղեցիկ և փարթամ մազեր
18/06/2013 21:49

Ինչպես ունենալ գեղեցիկ և փարթամ մազեր

Յուրաքանչյուր կնոջ երազանքն է ունենալ գեղեցիկ և փարթամ մազեր: Այդ արդյունքին հասնելու համար շատ կանայք մեծ գումարներ են վատնում շամպունների և դիմակների վրա, սակայն ցանկալի արդյունքը չեն ստանում: 

Պատճառը ոչ կանոնակարգված սնունդն է: Եթե ձեր սնունդը հաշվեկշռված չէ, այդ դեպքում ձեզ դժվար թե օգնեն արտաքին խնամքի միջոցները: Մազերը ամեն դեպքում կսկսեն թափվել, իսկ որպեսզի դա տեղի չունենա, պետք է ճիշտ սնվել:

Խիտ մազեր ունենալու համար կարևոր են B վիտամինների խումբը, սպիտակուցը, մանգանը, ցինկը: Մազերը պահպանելու համար պետք է ուտել կարմիր միս, ձուկ, ընկույզ, իսկ մազերի աճը խթանում է սոյայի սպիտակուցը:

Կվարցը նույնպես խթանում է մազերի աճը, այն օրգանիզմ կներթափանցի, եթե ուտեք մուգ գույնի բրինձ և վարսակի շիլա:

Վիտամին B-ն կա կանաչ սիսեռի, ճագարի մսի և տարեկանի հացի մեջ: Այդ վիտամինի պակասից մազերը սկսում են թափվել: Ցինկը ապահովելու համար պետք է ուտել ընկույզ, ծովամթերք, սիսեռ, կարմիր միս և գազար:

Մազաթափությունից խուսափելու համար պետք է ամեն օր ուտել խնձոր, սալոր, սմբուկ, նեխուր :

Եթե մազերը չոր են և անփայլ, և կորցրել են իրենց բնական գեղեցկությունը, պետք է լրջորեն ուշադրություն դարձնել ձեր սննդին: 

Ինչպես ունենալ գեղեցիկ և փարթամ մազեր