Երևանում բնակելի շենքի շքապատշգամբ է փլուզվել
18/06/2013 20:57

Երևանում բնակելի շենքի շքապատշգամբ է փլուզվել

Այսօր ժամը 11.55-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ ժամը 10.55-ին Երևանի Շիրակի փողոցի թիվ 10 շենքի 2-րդ հարկի պատշգամբը փլուզվել է, ինչի հետևանքով 1972 թ. ծնված Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Մանրամասները ճշտելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է թիվ 5 բնակարանի շքապատշգամբը (1x2մ):

Շենգավիթ վարչական շրջանի համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից կա­տար­վել են տարածքի մաքրման աշխատանքներ:

Դեպքի վայրում է գտնվել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:

 

Երևանում բնակելի շենքի շքապատշգամբ է փլուզվել