.jpg)
Աղջիկը որբերին օգնելու համար 10.000 դոլարով վաճառում է կուսությունը
Ալմա-Աթայի Ղազախական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 20-ամյա ուսանողուհի Վ. Մադինան վաճառում է կուսությունը` որբերին օգնելու համար:
Dni.ru-ի փոխանցմամբ, բժշկական կայքերից մեկում Մադինան տեղադրել է հայտարարություն առ այն, որ ցանկանում է որբերին օգնելու նպատակով վաճառել իր կուսությունը 10.000 դոլարով:
Ուսանողուհին նշել է, որ ինքը ընկեր չունի և որևէ խնդիր այդ քայլի մեջ չի տեսնում:
Ըստ նրա, այդ 10.000 դոլարով հնարավոր կլինի առնվազն 50 որբ երեխայի ուղարկել հանգստյան տներ կամ բուժվելու: