.jpg)
ՀԴՀ-ն դեմ է ցանկացած բանաձևի, որով պահանջում են Արցախից գնալ զիջումների
«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դեմ է ԼՂ կարգավորման ցանկացած բանաձևի, որով պահանջում են Հայաստանից և Արցախից գնալ որևէ զիջումների»- այս մասին նշել է Հայ դատի հանձնախումբը «Facebook»-ի իր պաշտոնական էջում` մեկնաբանելով համանախագահ երկրների առաջնորդների` նախօրեին արված հայտարարությունը:
«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը սկզբունքորեն դեմ է ԼՂ կարգավորման ցանկացած բանաձևի, որով պահանջում են Հայաստանից և Արցախից` գնալ որևէ անվտանգության ռազմավարական և անվերադարձ զիջումների՝ Ադրբեջանի կողմից հետագա գործողությունների մասին թղթի վրա գրված աղոտ խոստումների դիմաց»,- նշված է հայտարարության մեջ: