.jpg)
19/06/2013 16:41
Լևոն Արոնյանը կխաղա Կարլսենի, Նակամուրայի ու Կամսկու հետ
Լևոն Արոնյանը սեպտեմբերի 9-15-ը ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում կմասնակցի «Սինքֆիլթի գավաթ» մրցաշարին: Լևոնի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան և Գատա Կամսկին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարը, որի հիմնադրամը կկազմի 170 հազար դոլար, կանցկացվի երկու շրջանով: