.jpg)
Ջրամբարները չեն լցվում. Ջուրն օգտագործվում է էներգետիկ նպատակներով
«Եթե ջրամբարների ջուրը խնայողաբար օգտագործենք` ջրամբարներում ջուր կլինի»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ-ի անապատացման դեմ կոնվենցիայի համակարգող Աշոտ Վարդևանյանը` պատասխանելով Aysor.am-ի` ինչո՞ւ են վերջին երկու տարում հայաստանյան ջրամբարները կիսով չափ լցվում հարցին:
Նա մատնանշեց ՓՀԷԿ-երի խնդիրը, նշելով, որ ջրամբարները պետք է էներգետիկ նպատակներով ջուրը չօգտագործեն, այլ ջուրը բաց թողնեն ոռոգման սեզոնին, այդ դեպքում ջուրը կամբարվի. «Ոչ թե եղանակային պայմաններից ելնելով ջուրը չի ամբարվում ջրամբարներում, այլ տեխնիկական խնդիր է, եթե շատ ցանկանանք` կտնտեսենք ջուրը, մինչև վերջին կաթիլը չօգտագործենք ՀԷԿ-երի վրա` ջրամբարներում ջուր կլինի»:
Ա. Վարդևանյանը թեև չպատասխանեց հարցին՝ ջուրը վաճառվո՞ւմ է ՀԷԿ-երին, թե ոչ, սակայն նշեց, որ ջրամբարների ջուրը օգտագործվում է նաև ոչ ոռոգման սեզոնին, իսկ ինչպես գիտենք` ինչպես ամեն ինչ, այնպես էլ ջուրը իր գինն ունի:
Աշոտ Վարդևանյանը նաև կարևորեց ձկնանցարանների առկայությունը ՀԷԿ-երի վրա, որոնք ի սկզբանե պետք է լինեին և նշեց, որ պետք է կարգավորել ՀԷԿ-երի աշխատանքը, որը բնապահպանության նախարարության պարտականությունն է:
Ըստ բանախոսի՝ Բնապահպանության նախարարությունը այդքան միջոցներ չունի, որ յուրաքանչյուր ՀԷԿ-ի վրա մարդ կանգնեցի, որ խախտում չանեն. «Մեկ է խախտումներ կլինեն, էս երկրից եք` գիտեք»:
Աշոտ Վրադևանյանկարծում է՝ պետք է այնպես անել, որ և՛ ՀԷԿ-երը գործեն, և՛ ձկները պաշտպանված լինեն, և՛ էկոլոգիան չխախտվի: