Նախկին ոստիկնապետ Ալիկ Սարգսյանի եղբյարը ծեծել է  լրագրողին
19/06/2013 21:16

Նախկին ոստիկնապետ Ալիկ Սարգսյանի եղբյարը ծեծել է լրագրողին

Maxinfo.am կայքի հիմնադիր Բաբկեն Հարությունյանը տարածել է հայտարարություն, որտեղ նշվում է, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբայրը` Անդրանիկ Սարգսյանը հարվածներ է հասցրել իրեն: Ըստ հայտարարության, դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ լրագրողը լուսանկարել է Կանաչուտ գյուղի Ալիկ Սարգսյանի անվան փողոցում գտնվող Սարգսյանների շքեղ առանձնատունը: Դեպքը, ըստ նրա, տեղի է ունեցել հունիսի 17-ին:

«Անդրանիկ Սարգսյանը տեղեկանալով թե ով եմ, և թե ինչու եմ ֆոտոխցիկով նկարել իրենց առանձնատունը` առանց ինձ հարցնելու իմ մեքենայի միջից հանեց մեքենայիս բանալին` թույլ չտալով օգտվել իմ իսկ սեփականությունից: Մեր միջև տեղի ունեցավ զրույց, որին հաջորդեցին հարվածները իմ ուղղությամբ: Ես ստիպված եղա հեռանալ, թողնելով մեքենաս այն վայրում, որտեղ կայանել էի: Մոտ մեկ ժամ անց ինձ զանգահարեցին Ոստիկանությունից և տեղեկացրեցին, որ մեքենան գտնվում է իրենց մոտ: Ինչպես հետո պարզվեց Ոստիկանություն էր դիմել հենց Անդրանիկ Սարգսյանը: Վերցնելով մեքենաս ոստիկաններից` բողոքս հայտնեցի Սարգսյանի կողմից իմ նկատմամբ իրականացված ապօրինի գործողությունների մասով»,-նշել է Բաբկեն Հարությունյանը, ով անընդունելի է համարում չորրորդ իշխանության ներկայացուցիչների դեմ կատարվող ոտնձգությունները և բռնությունները:

«Պահանջում եմ գործի ընթացքի անաչառության ապահովում իրավապահ մարմինների կողմից:
Վստահեցնում եմ, որ բոլոր օրինական ձևերով պայքարելու եմ իմ սահմանադրական իրավունքի պաշտպանության համար»,-հայտարարությունն այսպես է եզրափակում լրագրողը: 

Նախկին ոստիկնապետ Ալիկ Սարգսյանի եղբյարը ծեծել է լրագրողին