Ադրբեջանցի «օրենքով գողերը». Բաղըշ Ալիև`Վախա (Տեսանյութ)
19/06/2013 19:52

Ադրբեջանցի «օրենքով գողերը». Բաղըշ Ալիև`Վախա (Տեսանյութ)

1974 թ.-ին Վրաստանի Դմանիսիի շրջանում ծնված Բաղըշ Ալիևը քրեական աշխարհում հայտնի է որպես «օրենքով գող» Վախա: Ռուսաստանի քաղաքացի Վախան մի քանի անգամ դատապարտվել է, այդ թվում՝ խարդախության համար: «Օրենքով գող» է կարգվել 2004 թ.-ին՝ քրեական բազմաթիվ հեղինակությունների միջնորդությամբ և ներկայությամբ` Լուժնիկներում:

Վախան 2012 թ.-ին ձերբակալվել է քրեական հետախուզության աշխատակիցների կողմից Ուկրաինայի տարածքում, որտեղ ժամանել էր Ռուսաստանի տարածքից այդ երկրում բիզնես ոլորտների նկատմամբ վերահսկողություն հաստատելու և հետագայում փողերի լվացման համար:

Կիևում Վախան կապեր է հաստատել տեղի քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ և նրանց հետ հերթական հանդիպումից հետո, որը տեղի էր ունեցել Գոլոսևսկի շրջանի ռեստորաններից մեկում, Վախային ձերբակալել են: 

Ձերբակալության ժամանակ Ալիևը դիմադրություն է ցուցաբերել ոստիկանության աշխատակիցներին, ինչի համար 3 օր անցկացրել է մեկուսարանում` դատարանի որոշմամբ:

2012 թ.-ին քրեական հեղինակությանը կրկին արտաքսել են Ուկրաինայի տարածքից` 3 տարի այդ երկիր մուտք գործելու արգելքով:

Բաղըշ Ալիևը Մոսկվայում վերահսկում է կանաչեղենի շուկան, իսկ նրա աջ ձեռքն է համարվում Տաջիկստանի ռազմական հետախուզության նախկին սպա Սունատուլո Սանգինովը:

Տեղեկություններ կան, որ Վախան լավ հարաբերություններ է պաշտպանում նաև այլ էթնիկ հանցավոր խմբավորման պարագլուխների հետ:

Ադրբեջանցի «օրենքով գողերը». Բաղըշ Ալիև`Վախա (Տեսանյութ)