Հզոր պայթյուն Սիրիայի Լաթաքիա քաղաքում. Կան վիրավորներ
19/06/2013 18:19

Հզոր պայթյուն Սիրիայի Լաթաքիա քաղաքում. Կան վիրավորներ

Ուժեղ պայթյուն է որոտացել Սիրիայի ափամերձ Լաթաքիա քաղաքում, որն ամբողջությամբ գտնվում է Բաշար Ասադի ուժերի վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Ըստ պետական լրատվական գործակալությունների՝ պայթյունի պատճառը ռազմաինժեներական բազայի զինանոցում տեղի ունեցած տեխնիկական սխալն էր, որի հետևանքով վիրավորվել է վեց մարդ: Ակտիվիստները չեն նշում պայթյունի պատճառները, սակայն հայտնում են, որ վիրավորվել է 13 զինվոր, նրանցից ոմանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնել են, որ պայթյունը ցնցել է գրեթե ողջ քաղաքը և ավերել պատուհանները:
Նշենք, որ Լաթաքիան Սիրիայի խոշորագույն նավահանգիստներից է, որտեղ ի տարբերություն երկրի մնացած հատվածների, առավել հանգիստ է, քանի որ բնակվեցված է հիմնականում ալավիներով և Բաշար Ասադի կողմնակիցներով:
 

Հզոր պայթյուն Սիրիայի Լաթաքիա քաղաքում. Կան վիրավորներ