.jpg)
G8-ի գագաթաժողովը դրել է «տնտեսական ՆԱՏՕ-ի» հիմքը
G8-ի գագաթաժողովը դրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի առևտրային համագործակցության սկիզբը, որը յուրահատուկ «տնտեսական ՆԱՏՕ»-ի հիմք կդառնա և կավելացնի ՀՆԱ-ն Ատլանտիկայի 2 ափերում 1.5 %-ով:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը կարողացել է հասնել տրանսատլանտյան առևտրա-տնտեսական համագործակցության հաստատմանը:
Եթե ԱՄՆ-ի և ԵՄ տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի բոլոր կետերը մտնեն ուժի մեջ, դա 100.000 նոր աշխատատեղեր կստեղծի Գերմանիայում և 40.000` Մեծ Բրիտանիայում: Կողմերը գագաթաժողովի ընթացքում համաձայնել են համագործակցել հարկային պարտականություններից խուսափելու դեմ պայքարի գործում:
Համաձայնագիրը թույլ կտա կողմերին փոխանակվել տեղեկատվությամբ, այդ թվում՝ անդրազգային ընկերությունների վերաբերյալ: Փաստաթուղթը պարտավորեցնում է այդ ընկերություններին իրենց հարկային պարտականությունների կատարողականները ներկայացնել իշխանություններին` անկախ այն հանգամանքից, թե որտեղ են դրանք վճարվել:
Առևտրային դաշինքի շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է, սակայն դեռևս կան չհամաձայնեցված հարցեր, օրինակ, Ֆրանսիան զգուշանում է Հոլիվուդի էքսպանիսայից և առաջարկում է համաձայնագրից դուրս բերել աուդիո և վիդեո արտադրանքի մասին կետերը:
Նշվում է, որ Բեռլինում նորաստեղծ «տնտեսական ՆԱՏՕ-ի» դեմ բողոքի ցույցեր են կայացել: