FEMEN-ը գնում է Թուրքիա՝ կրծքով պաշտպանելու ժողովրդավարությունը
19/06/2013 19:11

FEMEN-ը գնում է Թուրքիա՝ կրծքով պաշտպանելու ժողովրդավարությունը

Ուկրաինական «Femen» շարժման պաշտոնական էջում հրապարակվել է «Օգնե՛ք մեզ հասնել Էրդողանին» դիմումը, որտեղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրում են բռնապետություն հաստատելու մեջ:

Աղջիկները նշում են, որ այլևս չեն կարող անմասն մնալ Թուրքիայի քաղաքացիական ընդվզումներին:

«Մենք պատրաստ ենք մեր կրծքերով զորակցել Թուրքիայում ընթացող բողոքի ցույցերին: Հիմա մենք ֆինանսական միջոցներ ենք հավաքում` Թուրքիա մեկնելու համար: Ձեր իրավունքները չեն կարող կտրել «Թաքսիմ» հրապարակի ծառերի նման»,- ասված է «Femen»-ի տարածած հաղորդագրությունում:

Շարժման ակտիվիստուհիները մարմիններին պատկերել են Թուրքիայի դրոշը` գրելով «Ազատ Թուրքիա»:  

FEMEN-ը գնում է Թուրքիա՝ կրծքով պաշտպանելու ժողովրդավարությունը