.jpg)
APA. ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Ադրբեջան
ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի այցը Ադրբեջան տեղի կունենա մոտ ժամանակներս: Այս մասին APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:
Աղբյուրի փոխանցմամբ` Լեոնիդ Կոժարան պետք է այցելեր Հայաստան, Ադրբեջան և Վրաստան հունիսի 17-18-ին, սակայն այցը նախագահների աշխատանքային գրաֆիկների հետ կապված հետաձգվել էր անորոշ ժամկետով: