Հենրիխ Մխիթարյանը` մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ (Տեսանյութ)
19/06/2013 20:00

Հենրիխ Մխիթարյանը` մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ (Տեսանյութ)

Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքի հարցմամբ որոշվել է ֆուտբոլային մրցաշրջանի լավագույն գոլը: Քվեարկությանը մասնակցել է 3325 մարդ:

Այսպիսով` պատվավոր երրորդ տեղը գրավել է «Չեռնոմորեցի» դարպասը Թայսոնի խփած գոլը, որի օգտին քվեարկել է 566 մարդ կամ հարցման ենթարկվածների 17,02 տոկոսը: Երկրորդ տեղում Դուգլաս Կոստայի գոլն է Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում` 652 ձայնով (19,61 տոկոս): Իսկ լավագույնը «Կարպատների» դարպասը օգոստոսին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլն է, որի օգտին քվեարկել է 726 հոգի (21,83 տոկոս):